Convead- ը մարկետինգային հարթակ է, որը վերլուծում է հաճախորդների վարքը, բացահայտում վաճառքին խանգարող հանգամանքները և առաջարկում հզոր գործիքակազմ ՝ որոնք կնպաստեն եկամուտների մեծացմանը:
Այն օգնում է Ձեզ վիզուալիզացնել վաճառքի ուղիները, բաժանել գնորդներին սեգմենտների, և արտադրանքի անհատականացված առաջարկություններ ներկայացնել: Այն նաև ներառում է էլեկտրոնային փոստով ավտոմատացված մարկետինգային արշավներ վարելու գործիքներ, ինչպես նաև ներկառուցված չատ՝ Ձեր հաճախորդների հետ կապի մեջ լինելու համար:
*Convead-ի մասին ավելին իմանալու համար կարող եք տեղափոխվել այս էջ։
Convead widget- ն առաջարկում է տարբեր հնարավորություններ ինչպիսիք են՝
- Վաճառքի ուղղությունների անվճար վերլուծություն և վիզուալիզացիա
- Հեռանկարների և հաճախորդների սեգմենտավորում
- Արտադրանքի անհատականացված առաջարկություններ
- Ավտոմատացված էլ.փոստով մարկետինգային արշավներ և ներկառուցված չատ
Հավելվածը խանութին ինտեգրելու համար անցեք կայքի խմբագրման ռեժիմ—> Դեշբորդ—> eCommerce հավելված—> Հավելվածներ—> գտեք Convead հավելվածը և տեղադրեք:
Ստեղծեք նոր հաշիվ և սեղմել «Start» կոճակին:
Ընտրեք Ձեզ ամենահամար բաժանորդագրության պլանը և կատարեք վճարումը:
Ահա և վերջ։ Կատարեք թեստային գնում, և եթե ամեն ինչ ճիշտ է միացված, 30 րոպեի ընթացքում այն կտեսնեք Convead-ի դեշբորդի վրա:
Այստեղ կարող եք գտնել տասնյակ հոդվածներ, որոնք Ձեզ կօգնեն ստեղծել հաջողված կայք Ucraft-ի գործիքաշարով։
Եվ միշտ հիշե՛ք, որ մենք ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա ենք:
Սեղմեք ներքևի աջ անկյունում գտնվող 24/7 չատի վրա և մեր աջակցող թիմը ուրախ կլինի օգնել Ձեզ:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.