Ձեր նպատակներին առավել արագ հասնելու համար ապահովեք ձեր լսարանին տվյալներով, մարկետինգային հաղորդագրություններով և այլ մանրամասներով մեկ հարթակից։
Ի՞նչ է Mailchimp-ը: Այն օգտագործողների համար հարմար և հեշտ կարգավորվող հարթակ է, որը լավագույն ընտրությունն է փոքրաքանակ լսարան ունեցող փոքր բիզնեսի սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են զարգացնել բիզնեսը էլեկտրոնային արշավների միջոցով:
Դուք կարող եք կապ պահպանել ձեր առկա և հավանական հաճախորդների հետ Mailchimp- ի միջոցով՝ ուղարկելով մարկետինգային էլ. նամակներ և տեղեկագրեր:
Հետևեք ստորև ներկայացված քայլերին Mailchimp-ը ձեր օնլայն խանութին միացնելու համար
- Ձեր eCommerce հավելվածից տեղափոխվեք Marketing → Newsletters.
- Սեղմեք Connect Mailchimp կամ ընտրեք Sign up Free տարբերակը, եթե Mailchimp-ում դեռ ավտիվ հաշիվ չունեք .
- Հետևեք առաջարկվող քայլերին.
- Ընտրեք Mailchimp-ի լսարանը։ Ձեր խանութից հաճախորդներն ինքնաբերաբար կմիանան լսարանին: Նրանք, ովքեր բաժանորդագրված չեն, կփոխանցվեն Mailchimp-ի լսարանին որպես չբաժանորդագրված անդամներ: Դուք կարող եք ուղարկել նրանց միայն գովազդներ, բացիկներ և գործարքային էլ-նամակներ, ինչպիսիք են պատվերի ծանուցումները:
- (Լրացուցիչ) Ձեր այժմյան խանութի տվյալներն արտահանեք Mailchimp: Այս կերպ դուք կտեսնեք ձեր հաճախորդների մասին տեղեկատվությունը ձեր Mailchimp հաշվում, որը թույլ կտա ավելի անձնավորված դարձնել հաղորդակցությունը:
- (Լրացուցիչ) Միացրեք ձեր կայքը Mailchimp-ին: Դա թույլ կտա ձեզ ստեղծել
Mailchimp- ի գրանցման փոփ-ափ, որը կառաջարկի հաճախորդներին բաժանորդագրվել։ Դրա շնորհիվ կարող եք ստեղծել Mailchimp-ում նպատակաուղղված էլեկտրոնային հաղորդագրություններ, որը ձեր խանութի հաճախորդներին ևս մեկ անգամ կհիշեցնի պատվերներ կատարելու մասին:
Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո դուք կտեսնեք ձեր Mailchimp-ի հաշիվը, որը միացրել եք։
Ցանկանու՞մ եք ստեղծել Mailchimp-ի էլ․ փոստի հավաքագրման պատուհան․ պարզապես հետևեք ստորև ներկայացված քայլերին։
- Միացրեք Mailchimp-ը ձեր խանութին
- Տեղափոխվեք Marketing → Newsletters և սեղմեք Connect site
- Մուտքագրեք դոմենը, որտեղ տեղակայված է ձեր խանութը և որտեղ ցանկանում եք ավելացնել պատուհանը, օրինակ՝ https://example.com
- Սեղմեք Connect site և մուտքագրեք ձեր կայքի անունը
Պատճենեք HTML tag-ը, այնուհետև տեղափոխվեք կայքի խմբագրման ռեժիմ → Site Setting App→ և ավելացրեք HTML tag-ը </head> դաշտում։
- Տեղեկագրի էջում, գտեք Email sign-up settings հատվածը և սեղմեք Create Popup Form. : Այստեղ դուք կտեղափոխվեք ձեր Mailchimp-ի հաշիվ։
- Հետևեք հուշումներին, որպեսզի խմբագրեք ձեր էլ․հասցեների հավաքագրման փոփ-ափը․ ընտրեք տառատեսակը, դասավորությունը, դիրքը, ինչքան ժամանակ հետո է հայտնվեու փոփ-ափը և այլն։
- Սեղմեք Edit վերևում, որտեղ նշված է, որ «Փոփ-ափը այժմ ակտիվացված չէ»:
- Միացրեք ձեր կայքի անվան կողքին գտնվող անջատիչը՝ փոփ-ափը ակտիվացնելու համար։
- Սեղմեք Save & Publish վերին աջ անկյունում։
Էլ. հասցեների հավաքագրման փոփ-ափը, որը ստեղծել եք Mailchimp-ում, կհայտնվի ձեր կայքում։ Փոփ-ափում գրանցվող հաճախորդները կավելանան նաև Mailchimp-ի լսարանին։
Պետք է նկատի ունենալ, որ ծառայությունը հասանելի է միայն կայքին սեփական դոմեն կցելուց հետո։
Ինչպե՞ս ստեղծել էլեկտրոնային արշավ տեղեկագրի միջոցով:
Mailchimp-ը ձեր օնլայն խանութին միացնելուց հետո կարող եք տեղեկագրեր ուղարկել:
Դա անելու համար հարկավոր է ստեղծել արշավ ձեր Mailchimp հաշվում:
Արշավ ստեղծելու համար պետք է.
- Ձեր eCommerce հավելվածից անցեք Marketing → Newsletters։
- Սեղմեք Create Newsletter և դուք կտեղափոխվեք Mailchimp-ի կայք։
- Ընտրեք էլեկտրոնային արշավի այն տեսակը, որը ցանկանում եք ստեղծել՝ կանոնավոր, ավտոմատացված կամ պարզ տեքստային: Ծանոթացեք արշավների տեսակներին Mailchimp- ի ուղեցույցում. «Getting Started with Campaigns»
- Մուտքագրեք արշավի անվանումը։
- Սեղմեք «Սկսել»։
- Ստեղծեք ձեր էլեկտրոնային արշավը։ Կարգավորման յուրաքանչյուր փուլում պարզապես հետևեք Mailchimp –ի կողմից ձեզ տրվող հուշումներին
- Նախադիտեք և փորձարկեք ձեր էլեկտրոնային արշավը:
- Սեղմեք Schedule և ընտրեք, թե երբ եք ցանկանում, որ ձեր հաղորդագրությունը ուղարկվի, կամ պարզապես սեղմեք Send և անմիջապես իրականացրեք ուղարկման գործընթացը։
Ահա և վերջ։ Ձեր հաղորդագրությունը պատրաստ է հասնել հասցեատիրոջը։
Եվ միշտ հիշե՛ք, որ մենք ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա ենք:
Սեղմեք ներքևի աջ անկյունում գտնվող 24/7 չատի վրա և մեր աջակցող թիմը ուրախ կլինի օգնել Ձեզ:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.