Ստացեք հնարավորություն հասնելու միլիոնավոր նոր հնարավոր հաճախորդների աշխարհի ամենամեծ վաճառքի հարթակներում անմիջապես ձեր օնլայն առևտրի հարթակից:
Բոլորն են ցանկանում ունենալ միլիոնավոր լսարան, որտեղ կարող են վաճառք իրականացնել։ Codisto LINQ-ը տալիս է այդ հնարավորությունը։
Ստորև կներեկայացնենք, թե ինչպե՞ս կարող է Codisto LINQ-ը օգնել Ձեզ․
- Միացեք վաճառքի նոր հարթակների, սինխրոնացրեք Ձեր օնլայն խանութում եղած ապրանքների տվյալները հենց Ձեր խանութից.
- Ավտոմատ կերպով փոխանցեք պատվերները և սինխրոնացրեք առաքման կարգավիճակը վաճառքի հարթակներում և Ձեր օնլայն խանութում.
- Սինխրոնացրեք կայքում առկա ապրանքի հատկանիշները կամ ստեղծեք առանձին հատկանիշներ՝ ինչպիսիք են գինը, վերնագիրը, նկարագրությունը և այլն.
Codisto Channel Cloud- ը «պատրաստ է գործարկման», ինչը նշանակում է, որ չկա կայքի կամ հավելվածի վերափոխման և տվյալների միգրացիայի կարիք: Մնացեք Ձեր առկա էլեկտրոնային առևտրի հարթակի վրա, ավելացրեք Codisto Channel Cloud- ը և վաճառեք ավելին՝ այսօր:
Codisto LINQ- ն հնարավորություն է տալիս ստեղծել Amazon & eBay հարթակներում մեծածավալ ցուցակներ, կառավարել այդ ցուցակները, պահեստում ապրանքի մնացորդները և պատվերները՝ իրական ժամանակում ապրանքների սինխրոնացմամբ:
Codisto LINQ- ն օգտագործում է Ձեր առկա ապրանքատեսակների կատալոգը Ձեր էլեկտրոնային առևտրի հարթակից որպես հիմք և «վստահելի տեղեկատվության աղբյուր», որն էլ հայտնվում է Amazon / eBay ցուցակներում:
Դուք հնարավորություն ունեք ընտրել, թե որ ապրանքներն ընդգրկել կատալոգի մեջ՝ ընտրելով ապրանքի կարգավիճակը Amazon / eBay-ում որպես «ակտիվ» և ուղարկել այդ փոփոխությունները Amazon / eBay: Ցուցակում ներառելուց հետո հղումը կդառնա կապույտ (կտտացնելով՝ այն կտանի Ձեզ դեպի համապատասխան ցուցակ):
Ակտիվ ստատուսով ապրանքները «կապված» են Ձեր էլեկտրոնային առևտրի պլատֆորմի հետ, ինչը նշանակում է, որ այս ապրանքների հետ իրականացվող ցանկացած փոփոխություն ինքնաբերաբար կփոխի eBay ցուցակները:
Ակտիվ ապրանքների հետ կապված փոփոխությունները պետք է կատարել Codisto LINQ-ի հարթակից, քանի որ փոփոխությունները ուղղակիորեն Amazon / eBay ցուցակներում կատարելու դեպքում կկրկնապատկվեն Codisto LINQ-ի հարթակում։
Codisto LINQ- ը նաև ավտոմատ կերպով փոխանցում է առաքման տվյալները Amazon-ին և eBay- ին` հաճախորդներին պատվերի կարգավիճակի մասին տեղեկացնելու և պատվերների առաքման ժամանակահատվածը շուկայական ընդունված ժամկետների մեջ պահելու նպատակով:
Codisto LINQ- ի հիմնական գաղափարն այն է, որ որոշակի կարգավորումներից, ապրանքի կարգավիճակը ակտիվացնելուց հետո վերադառնաք Ձեր էլեկտրոնային առևտրի պլատֆորմ և կառավարեք այն այնպես, ինչպես նախկինում, բայց Amazon / eBay -ում ևս վաճառք իրականացնելու հավելյալ առավելությամբ:
Պետք է նկատի ունենալ, որ Codisto-ն տրամադրում է անվճար 14-օրյա փորձաշրջան: Դրանից հետո կարող եք ընտրել վճարային պլաններից մեկը:
Դէ ինչ, սկսե՞նք․
- Տեղափոխվեք eCommerce հավելված→ All sales channels → Amazon / eBay.
- Սեղմեք Install
- Մուտք գործեք Amazon / eBay և միացրեք Ձեր Amazon / eBay հաշիվը Codisto LINQ- ին: Եթե Amazon վաճառողի հաշիվ չունեք, գրանցվեք այստեղ
- Ուշադրություն դարձրեք ASIN-ին (Amazon- ի ստանդարտ նույնականացման համարը) սյունակին: ASIN- ը 10 նիշանոց համար է, որը Amazon-ը տալիս է ապրանքերին `դրանք նույնականացնելու համար: Amazon-ի բոլոր ապրանքներն ունեն իրենց ASIN-ներ, այնպես որ, եթե ցանկանում եք սկսել վաճառել Amazon- ում, ապա Ձեզ հարկավոր է դրանք Ձեր ապրանքների համար ձեռք բերել հավելվածում:
- Երբ ASIN-ները նշանակվեն պրանքների համար, պարզապես ակտիվացրեք դրանք Ձեր Codisto հավելվածում, որպեսզի կարողանաք սկսել վաճառքը Amazon-ում:
- Բոլոր պահանջնեը ճիշտ կատարելուց հետո, արդեն կարող եք սկսել վաճառքը Amazon- ում:
- Վերադարձեք eCommerce հավելված → Catalog → Marketplaces: Դուք կտեսնեք Ձեր ապրանքները իրենց գներով, նկարներով և այլ տվյալներով, որոնք սինխրոնացված են Codisto ինտերֆեյսում:
Վերջ։ Այժմ Ձեր արտադրանքը նշված է Amazon / eBay- ում:
Ինչպես տեսաք գնումների ծավալը մեծացնելու համար շատ եռանդ ու ժամանակ հարկավոր չէ։
Դեռ անպատասխան հարցեր ունե՞ք։
Միշտ հիշե՛ք, որ մենք ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա ենք:
Սեղմեք ներքևի աջ անկյունում գտնվող 24/7 չատի վրա և մեր աջակցող թիմը ուրախ կլինի օգնել Ձեզ:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.