Ինչպե՞ս են Ձեզ գտել հաճախորդները. պարզեք հեշտ և արագ:
Ավելացրեք կամընտրական, կամ պարտադիր հարցեր այն մասին, թե ինչպե՞ս է հաճախորդը Ձեզ գտել գնումն իրականացնելու վերջնական փուլում։
Հարմարեցրեք տեքստը և հուշումները՝ ըստ Ձեր բիզնեսի և լեզվի։
«Ինչպե՞ս գտաք մեզ» հարցը կօգնի Ձեզ հասկանալ
- Ինչպե՞ս են Ձեր հաճախորդները իմացել Ձեր մասին.
- Ո՞ր մարկետինգային քայլն է ավելի արդարացված.
- Ո՞ր մարկետինգային մեթոդի վրա շարունակել գումար ծախսել, կամ դադարել ծախսել.
- Ձեր հիմնական թիրախային խումբը.
- Ի՞նչ նպատակով են կիրառում Ձեր բիզնեսից ձեռք բերած ապրանքները.
Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչպե՞ս ավելացնել վերոնշյալ էլեմենտը Ձեր կայքի վրա, պարզապես սեղմեք այտեղ։
Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդներ մեր թիմի կողմից, թե ինչպե՞ս արդյունավետ կիրառել «Ինչպե՞ս գտաք մեզ» հարցը։
- Պարզապես հարցրեք։ Պետք չէ խուճապի մատնվել, թե որտե՞ղ ավելացնեք այդ հարցը։ Այնուամենայնիվ, հարմար տարբերակներից մեկը կլինի ավելացնել այն Բաժանորդագրություն էլեմենտից անմիջապես առաջ։
- Մի օգտագործեք նախապես լրացված պատասխաններ: Նախապես լրացված պատասխանները ճշգրիտ չեն, քանի որ Դուք ոչ մի նոր բան չեք սովորում: Այդպիսով՝ ստիպում եք օգտվողին ընտրել Ձեր պատասխաններից մեկը:
- Միշտ Ձեր հաճախորդներին բաց հարցեր տվեք:
- Թող օգտատերը գրի այնքան, որքան ցանկանում է: Շատ դժվար է կռահելը, կան օգտատերեր ովքեր մեծ սիրով գիրք կգրեն և դա Ձեզ շատ կօգնի իմանալ Ձեր հաճախորդների մասին:
Միշտ հիշե՛ք, որ մենք ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա ենք:
Սեղմեք ներքևի աջ անկյունում գտնվող 24/7 չատի վրա և մեր աջակցող թիմը ուրախ կլինի օգնել Ձեզ:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.