Լուսանկարներ բոլորի համար. աշխարհի ամենամեծ լուսանկարիչների համայնքը առաջարկում է ավելի քան 2 միլիոն անվճար բարձր որակի լուսանկարներ:
Unsplash-ը լիցենզավորված լուսանկարների կայք է: Լուսանկարներն այստեղ անվճար են և ազատ են օգտագործման համար: Պետք չէ թույլտվություն խնդրել լուսանկարչից, կամ նշել լուսանկարչի անունը, չնայած որ դա անելը միշտ էլ խրախուսվում է:
Դե ինչ, եկեք ուսումնասիրենք, թե ինչպես կարելի է Unsplash Free Stock հավաքածուի նկարները ինտեգրել Ձեր Ucraft կայքում: Պարզապես հետևեք ստորև ներկայացված հրահանգներին։
Unsplash-ից լուսանկաներ ընտրելու համար բացեք «Մեդիա» հավելվածը, ընտրեք «Անվճար նկարներ ցանկ» բաժինը և որոնեք բանալի բառերով նկարներ կամ ընտրեք առաջարկվող պրոֆեսիոնալ լուսանկարներից մեկը: Ձեր ցանկալի լուսանկարը գտնելուց հետո սեղմեք «+» նշանի վրա և Ձեր ընտրած նկարը կհայտնվի «Մեդիա» բաժնում։
Աջ անկյունում կհայտնվի կարմիր կետ, որը նշանակում է, որ նկարը պահպանված է «Մեդիա» բաժնում։
Unsplash-ի նկարները ֆոնային դարձնելու համար կատարեք հետևյալ քայլերը․
Սեղմեք բլոկի կարգավորումների վրա (բլոկի վերին ձախ անկյունում երեք կետ) → բլոկի ֆոն → Բացել մեդիան → ընտրեք նկարը Unsplash հավաքածուից:
Կայքում վիզուալներ ավելացնելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններին և հնարավորություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Այժմ կարող եք կիրառել Unsplash հավաքածուի նկարները Ձեր կայքի վրա։
Եվ միշտ հիշե՛ք, որ մենք ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա ենք:
Սեղմեք ներքևի աջ անկյունում գտնվող 24/7 չատի վրա և մեր աջակցող թիմը ուրախ կլինի օգնել Ձեզ:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.