Gratisfaction-ը բոլորը մեկում՝ հաճախորդների հավատարմության, հրավերների, ծննդյան և տարեդարձների, նվերների, խաղերի, ակնթարթային շահումների և պարգևների հարթակ է, որը կարող է հեշտությամբ ինտեգրել Ձեր առցանց խանութին: Եթե ցանկանում եք խթանել Ձեր նախաձեռնությունները, հրավերները, հետևորդների քանակը, գնումների քանակը, ունենալ սոցիալական մեդիայի ներգրավվածություն և խրախուսել հաճախորդներին հավատարմության համար,, ապա այս հավելվածը հենց Ձեզ համար է։
Դուք կարող եք պարգևատրել Ձեր հաճախորդներին ցանկացած գործողության համար, որը կարող է նպաստել Ձեր օնլայն խանութի առաջխաղացմանը, օրինակ՝ գնումը հաջողությամբ ավարտելը, կամ հրավերի միջոցով նոր հաճախորդներ ներգրավելու համար և այլն:
Հաճախորդները կարող են ծախսել իրենց միավորները՝ ընտրելով պարգևների միջև ՝ կտրոններից մինչև նվերներ:
Հավելվածը Ձեր խանութին ինտեգրելոււ համար կայքի խմբագրման ռեժիմում անցեք Դեշբորդ—> eCommerce հավելված—> Հավելվածներ (Apps)—> գտեք հավելվածը և պարզապս տեղադրեք։ Հավելվածը տեղադրելուց հետո, սեղմեք «Open App» կոճակի վրա ՝ ծրագիրը գործարկելու համար, և հետևեք էկրանին տրված հրահանգներին ՝ կարգավորումների համար:
Հավելվածը բացելուն պես, Ձեր պրոֆիլը կարգավորելու համար հարկավոր է երեք քայլ կատարել: Ավելի ուշ կարգավորումներում կկարողանաք խմբագրումներ կատարել:
- Քայլ առաջին. Ստեղծեք Ձեր անհատականացված հավատարմության պարգևատրման միավորներ:
- Քայլ երկրորդ. Ստեղծեք պարգևներ հաճախորդների համար, որպեսզի նրանք կարողանան ծախսել իրենց միավորները ՝ կտրոններից մինչև այլ նյութական պարգևներ:
- Քայլ երրորդ. Անհատականացրեք և ձևավորեք Ձեր Gratisfaction widget- ի և pop-up- ի տեսակը և դիզայնը `ինչպես համակարգչի, այնպես էլ այլ դիվայսների համար՝ հեռախոս, թաբլեթ:
Այժմ, երբ ամեն ինչ կարգավորված է, կարող եք հեշտությամբ հրապարակել Ձեր վիջեթը և մուտք գործել Ձեր կառավարման վահանակ:
*Հավելվածը հասանելի է Pro Shop և բարձր պլանի փաթեթների համար։
*Եթե կարգավորման ընթացքում բախվեք բարդությունների, կարող եք տեղափոխվել այստեղ այլ մանրամասների համար։
Եվ միշտ հիշե՛ք, որ մենք ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա ենք:
Սեղմեք ներքևի աջ անկյունում գտնվող 24/7 չատի վրա և մեր աջակցող թիմը ուրախ կլինի օգնել Ձեզ:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.