Buyable Links հավելվածը հնարավորություն է տալիս տարածել Ձեր խանութի ուղիղ հղումը նախապես զամբյուղում ընտրված ապրանքով՝ հեշտացնելով գնման գործընթացը։ Այսինքն, երբ Ձեր հաճախորդները բացեն այդ հղումը, նրանք կուղղորդվեն դեպի խանութ, և Ձեր ընտրած ապրանքները ավտոմատ կերպով կավելացվեն իրենց զամբյուղում։
Եկեք սկսենք նրանից, թե ինչպե՞ս կարող եք այս հավելվածը միացնել Ձեր Ucraft կայքին:
Հավելվածը խանութին ինտեգրելու համար անցեք կայքի խմբագրման ռեժիմ—> Դեշբորդ—> eCommere հավելված—> Հավելվածներ—> գտեք Buyable Links-ը և տեղադրեք:
Փնտրեք և գտեք Ձեր ցանկացած ապրանքները օնլայն խանութում, որոնք ցանկանում եք ավելացնել Ձեր զամբյուղ ՝ փնտրելով ապրանքի պարամետրերի կամ կատեգորիաների միջոցով և ստեղծել հղումը:
Պետք է հաշվի առնել, որ հավելվածը աշխատում է միայն ակտիվ և առկա ապրանքների պարագայում։
Կհայտնվի pop-up պատուհան: Պատճենեք հղումը և ուղարկեք այն Ձեր հաճախորդներին: Կարող եք նաև ստեղծել զեղչի կտրոններ այդ ապրանքների համար և կիսվել կտրոնով հաճախորդների հետ, ինչը կնշանակի, որ այս կտրոնը կարող է կիրառվել հենց այդ զամբյուղում առկա ապրանքի համար։
Ահա և վերջ։Կարող եք ծանոթանալ այս հոդվածներին Ucraft-ի մասին ավելին իմանալու համար։
Եվ միշտ հիշե՛ք, որ մենք ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա ենք:
Սեղմեք ներքևի աջ անկյունում գտնվող 24/7 չատի վրա և մեր աջակցող թիմը ուրախ կլինի օգնել Ձեզ:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.