
Այս էլեմենտը կարող է օգնել նաև այլ դեպքերում։ Օրինակ՝ կարող եք էլեմենտը պահել բլոկի վերևում, որը չի պարունակում որևէ այլ էլեմենտ։ Այդ կերպ Ձեր բլոկը չի անհետանա, քանի որ Դուք ավտոմատ պետք է գոնե 1 էլեմենտ ունենաք բլոկի վերևում։
Նաև կարող եք փոփոխել էլեմենտի չափերն ու ծավալը։

Ուղղություն - Էլեմենտի ուղղության կարգավորումները փոփոխելու համար սեղմեք «Ուղղություն» նշանը և ընտրեք ուղղությունը՝ վերև, կենտրոն, ներքև։
Տեսանելիության կարգավորումներ - Այն թույլ է տալիս որոշակի էլեմենտի/բլոկի երևալ դեսքթոփ, մոբայլ տարբերակում կամ էլ ամենուր։ Պարզապես սեղմեք այն և ընտրեք ցանկալի տարբերակը։
Սեսսիայի տեսանելիությունը թույլ է տալիս որոշ էլեմենտներ տեսանելի դարձնել միայն վեբկայք մուտք գործած օգտատերերի համար։ Այն աշխատում է Օգտատիրոջ հաշիվ էլեմենտի հետ։
Հաջորդը Գտնվելու վայրի տեսանելիությունն է։ Ներառեք կամ բացառեք որոշ քաղաքներ կամ երկրներ կամ տեղադրեք համապատասխան IP-ն։
Աղբարկղի նշան - Եթե էլեմենտը Ձեզ այլևս հարկավոր չէ, ապա սեղմեք այդ նշանը և ջնջեք այն։
Միշտ հիշեք, որ մենք Ձեզ շատ մոտ ենք, դիմեք մեզ ներքևի աջ անկյունի չաթի միջոցով, և մեր Աջակցման թիմը սիրով կօգնի Ձեզ։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.