Որքան շատ թրաֆիք ունենաք, այնքան ավելի մեծ հնարավորություն կունենաք վաճառելու Ձեր ապրանքները, ձեռք բերելու նոր հաճախորդներ և զարգացնելու Ձեր բիզնեսը։
Top Mail.Ru-ի հետ ինտեգրացիան թույլ կտա ավելին իմանալ Ձեր կայքի վիճակագրության մասին։
Այն թույլ է տալիս՝
- Գնահատել կայքի դիտումների ու այցելությունների քանակը
- Պարզել այն աղբյուրը, որտեղից մարդիկ եկել են Ձեր կայք
- Ճանաչել այցելուների սեռը, տարիքը, աշխարհագրական դիրքը
- Ստանալ այցելուների օգտագործած սարքերի մասին տվյալներ
- Իմանալ, թե որ էջերն են առավել պահանջված
- Հետևել՝ արդյո՞ք այցելուներին գրավելու նպատակն իրականացել է
Սկսելու համար նախ պետք է գրանցվել։
Գրանցման ժամանակ Ձեզ կարող է խնդրեն ընդունել լիցենզիայի պայմանագիրը, ընտրել Ձեր կայքի կատեգորիան, մուտքագրել կայքի մասին տեղեկություն և կոդ դնել վիճակագրության և անձնական տվյալների կարգավորումների մուտքի վրա։
Հաջողությամբ գրանցվելուց հետո բացեք Ձեր կայքի վիճակագրության բաժինը, սեղմեք “Settings”, ապա ընտրեք “Counter code” տարբերակը։
Կտեսնեք այն դաշտը, որը պարունակում է counter ID-ն, պատճենեք այն և տեղադրեք Ձեր Ինտեգրացիաներ հավելվածի համապատասխան դաշտում։
Ահա և վերջ։ Եթե էլի հարցեր ունեք, ապա մի հապաղեք դիմել մեզ ներքևի աջ անկյունի չաթի միջոցով, և մենք սիրով կօգնենք Ձեզ։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.