PeopleForce-ը հիանալի լուծում է ընկերության ներսում HR գործընթացների օպտիմազացման համար: Այն առաջարկում է ինտուիտիվ ինտերֆեյս ընկերության բոլոր աշխատակիցների համար: Բացի այլ առավելություններից, այն թույլ է տալիս կառավարել աշխատողների արձակուրդները, տեսնել, թե երբ են գործընկերների կամ բաժանորդների ծննդյան տարեդարձերը և այլն։
PeopleForce-ը ձեզ հնարավորություն է տալիս ավելին ստանալ արդեն իսկ կիրառվող համակարգերից. օրինակ՝ Work.ua, HeadHunter, Robota.ua, LinkedIn, Google Workspace, Telegram, Slack: Այժմ այս ցանկին միացավ նաև Ucraft-ը:
Բացի այդ, PeopleForce-ի միջոցով կարող եք հավաքել դիմումներ հայտարարված թափուր աշխատատեղերի համար:
Ձեր Ucraft կայքի ինտեգրումը սկսելու համար, նախ սկսեց PeopleForce-ի անվճար փորձնական շրջան:
Ձևաչափը լրացնելուց հետո PeopleForce-ի աջակցման մասնագետներից մեկը կկապվի Ձեզ հետ նշված էլ.փոստի միջոցով, անհրաժեշտության դեպքում կկազմակերպի նաև դեմո զանգ և կտրամադրի մուտքային տվյալները:
Ձեր մուտքի տվյալները ստանալուց հետո կարող եք հեշտությամբ մուտք գործել PeopleForce Dashboard:
Ինչպես ինտեգրել PeopleForce-ը Ucraft կայքում
Ձեր PeopleForce Dashboard-ից անցեք Կարգավորումներ → սքրոլ արեք ներքև դեպի Անվտանգության բաժին → ընտրեք API Key դաշտը → ստեղծեք Key-երը ձեր նախագծի համար → և սեղմեք «Պահպանել»:
Երբ API-ը ստեղծվի, պատճենեք այն → անցեք Ucraft կայքի խմբագրման ռեժիմ → Dashboard → Integrations → գտեք Peopleorce-ի ինտեգրացիան →
առաջին դաշտում լրացրեք PeopleFore-ի տրամադրած Դոմենը (վեբ հասցեն), ապա ավելացրեք ստեղծված API key-ը երկրորդ դաշտում՝ ինտեգրացիան ակտիվացնելու համար:
PeopleFprce-ը կհայտնվի Form և Subscription էլեմենտների կարգավորումների մեջ, որպես տվյալներ ստանալու նոր տարբերակ:
Եթե ունեք որևէ հարց կամ մտահոգություն, կապվեք մեզ հետ ներքևի աջ անկյունում գտնվող Live Chat-ի միջոցով: Մեր աջակցման թիմը ձեզ կտրամադրի բարձրակարգ աջակցություն 24/7 ֆորմատով:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.